Հայերեն   English   Русский  

​Փարիզում ավարտվեցին «նոմանդական քառյակի» գրեթե 8-ժամյա բանակցությունները


  
դիտումներ: 637

Փարիզում ավարտվեց «նորմանդական քառյակի» գագաթնաժողովը, որը տարբեր ձևաչափերով տևեց գրեթե 8 ժամ:

Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, առաջնորդների քառակողմ հանդիպմանը նախորդել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կեսժամյա երկկողմ զրույցները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հետագայում «քառյակի» հանդիպումն ընդհատվել է Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրեթե մեկժամյա բանակցությունների համար:

Այնուհետև «քառյակը» կրկին հանդիպել է, բայց արդեն աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջը:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդները չորսով շփվել են ավելի քան 5,5 ժամ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: