«Դե թող աղոթի». Վրաստանի վարչապետը Կենսաթոշակի հիմնադրամի ղեկավարի հեռանալու մասին
Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի հեռուստատեսության 1-ին ալիքին, այդ մասին երեկ՝ դեկտեմբերի 9-ին, պատմել է լրագրողներին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Մարդն ասաց, որ ցանկանում է հեռանալ, մենք հո չենք կարող նրան ստիպել աշխատել: Նա խոստացավ մեզ, որ աղոթելու է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նա նաև ընդգծել է, որ թոշակային բարեփոխումը Վրաստանի համար «սոցիալական կայունության անկյունաքարն» է, իսկ Սուրգուլաձեն լավ էր կատարում իր աշխատանքը:
Թոշակային բարեփոխումը Վրաստանում գործարկվել է 2019 թ. հունվարին, որով աշխատող բնակչությանը և գործատուներին պարտավորեցրել են աշխատողների ամսական աշխատավարձի 2 տոկոսը հատկացնել թոշակի կուտակային մասին: Նույնքան խոստանում է ավելացնել պետությունը:
Ծրագրից կարող են դուրս գալ 40-ն անց անձինք: Այդ իրավունքից մինչև օգոստոս օգտվել է գրեթե 150 հազար մարդ, ևս 215 հազար մերժում են ստացել, քանի որ չափից ավելի ուշ են հայտարարել, որ չեն ցանկանում մասնակցել դրան:
Սուրգուլաձեն խնդրել է ազատել իրեն պաշտոնից 2020 թ. հունվարի 16-ից: