Հայերեն   English   Русский  

Պարզվել է համացանցում տարածված տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը


  
դիտումներ: 226

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է համացանցում տարածված տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը։

Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Համացանցում հրապարակված «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ուհակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեականգործ էր հարուցվելՔրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով պաշտոնեականլիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։

«NewsMedia.am» կայքում «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ուհակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակումոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողականքննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող:Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանությանՃամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապեսդադարեցվել են:Համացանցում նոյեմբերի 21-ին տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որիկապակցությամբ, լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, ոստիկանությանաշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղիէ ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանիհանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ ենիրականացվում տարածված տեսանյութի վերաբերյալ:Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձագանքել էր համացանցումբուռն քննարկման առիթ դարձած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինքհարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից: ՄԻՊ-ը նշել էր, թեիր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեականհետապնդման մարմին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: