Հայերեն   English   Русский  

​Հարսանիքի նախաշեմին դերասանուհի Էմմա Սթոունը վիճել է Էնդրյու Գարֆիլդի հետ


  
դիտումներ: 1051

Վերջին ժամանակներս արևմտյան ԶԼՄ-ներում առավել հաճախ են սկսկել լուրեր շրջանառվել այն մասին, որ դերասանուհի Էմմա Սթոունը վիճել է իր փեսացու Էնդրյու Գարֆիլդի հետ: Գրում է Segodnya.ua-ն:

Եթե նախկինում նրանք գրեթե չէին բաժանվում, արդեն 2 ամիս է, ինչ նրանք հանրությանը միասին չեն ներկայացել: Անգամ "Օսկար" մրցանակակբաշխությանը 26-ամյա դերասանուհին միայնակ էր ժամանել, թեև նրան հաստատ չէր խանգարի սիրելի աջակցությունը, քանի որ իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նա "Օսկարի" էր նոմինացվել:

Նոր "Սարդ մարդը" ֆիլմի աստղեր Էմմա Սթոունը և Էնդրյու Գարֆիլդը պատրաստվում են ամուսնանալ այս տարվա ամռանը Հռոմում: 2011թ.-ին Գարֆիլդը և Սթոունը ծանոթացել էին "Սարդ մարդը" ֆիլմի նկարահանումների ընթացքում:

Գարֆիլդն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Սթոունին սիրահարվել է առաջին հայացքից: "Երբ նա ներս մտավ սենյակ և ինձ վրա կարծես սառը ջուր լցնեին": Ես արդեն չէի կարող նրան թույլ տալ հեռանալ", - խոստովանել էր դերասանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: