Հայերեն   English   Русский  

Պետական համակարգում կադրային ջարդի նախանշաններ չկան. Վլադիմիր Կարապետյան


  
դիտումներ: 141

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ հանրային ծառայողների 95 տոկոսից ավելին մնացել են նախկինից, այդ առումով կադրային որևէ ջարդ չի եղել, և ջարդի նախանշաններ չկան:

Դեկտեմբերի 13-ին այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Վարչապետի հայտարարությանը, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքը ջարդելու է այդ դիմադրությունը:

«Կառավարության ղեկավարը բազմիցս ասել է, որ պետական ծառայողների կամ, ինչպես օրենքն է ասում, հանրային ծառայողների 95 տոկոսից ավելին մնացել են նախկինից, կադրային որևէ ջարդ չի եղել, և չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան: Վարչապետը շատ հստակ իր վերաբերմունքն է հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, և, կարծում եմ, բոլորս հետևություններ կանենք նրա վերաբերմունքի վերաբերյալ»,- նշեց Կարապետյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: