Հայերեն   English   Русский  

Աննա Հակոբյանը մեծահարուստներին նորից հավաքել է «Դվինում» (տեսանյութ)


  
դիտումներ: 524

Հրապարակը գրում է, որ «Իմ քայլը» հիմնադրամը Be happy նախաձեռնության հետ մեկտեղ «Դվին մյուզիք հոլում» հերթական խրախճանքն է կազմակերպել։

Հյուրերի թվում են վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի պատգամավոր եղբայր Հրաչյա Հակոբյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, SAS-ի Արտակը, Տիգրան Մանսուրյանը և Աննա Հակոբյանի «ծայրահեղ թափանցիկ գործելաոճ» որդեգրած հիմնադրամին «մուծվող» մի շարք մեծահարուստներ։

Խնջույքին անձամբ մասնակցում է Աննա Հակոբյանը։

Մի շարք մեծահարուստներ իրենց հերթական հանգանակություններն են կատարել Աննա Հակոբյանի հիմնադրամին, այս անգամ աճուրդի միջոցով։

Աուկցիոները իրերի անուններ է հայտարարել, իսկ հավքված մեծահարուստներից ցանկացողները, որոնք ամենաբարձր գներն են առաջարկել, գնել են դրանք։

Օրինակ, Շառլ Ազնավուրի երգերի հավաքածուի համար մեծահարուստներից մեկը վճարել է 20 մլն դրամ։ Երգերի հավաքածուն բաղկացած է եղել 60 ձայնասկավառակից՝ շանսոնյեի որդու՝ Նիկոլա Ազնավուրի ստորագրությամբ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: