Հայերեն   English   Русский  

2 մլն դրամ՝ 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման համար


  
դիտումներ: 174

Երեւանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում ընդունվել է որոշում՝ 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները,

որոնցից 2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը։ Համապատասխան որոշումը դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երեւանի ավագանու արտահերթ նիստում։

Բացի այդ, կավելանա Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը մոտ 900 հազար դրամով։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում իշխանություն-ընդդիմություն դիմակայության հետեւանքով զոհվել են 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 ծառայող։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: