Հայերեն   English   Русский  

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ


  
դիտումներ: 81

Դեկտեմբերի 18-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լուսինե Ս., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ Ռուզաննա Մ.-ն (ծնված 1998 թ.), Ալբերտ Ս.-ն (ծնված 1989 թ.) և Կարապետ Բ.-ն (ծնված 1987 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: