Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ պետդեպարտամենտ. Թրամփի վարչակազմի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ չի փոխվում


  
դիտումներ: 276

ԱՄՆ նախագահի վարչակազմը չի փոխելու իր վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններին՝ չնայած այն բանաձևին, որ ընդունել է Կոնգրեսը: Այդ մասին ասվում է պետդեպարտամենտի երեկ հրապարակված հայտարարության մեջ:

Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների պաշտոնական արտաքին քաղաքականությունը ներկայումս փոփոխություն չի կրում:

Պետդեպարտամենտի հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի սուր հակասությունների խորապատկերում:

«Մեր դիրքորոշումն արտացոլված է նախագահի ապրիլին արած հայտարարության մեջ»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ելույթ ունենալով՝ Թրամփը ավելի քան 1,5 միլիոն մարդկանց սպանություններն ու բռնագաղթը որակեց որպես XX դարի ամենսոսկալի չարագործություններից մեկը, սակայն չօգտագործեց «ցեղասպանություն» բառը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: