Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքերի վրա կալանք է դրվել


  
դիտումներ: 507

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։

Լուրը Անկախի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի եւ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Մեղադրանքի առաջադրվելուց հետո Բարսեղ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը առերեսում է ունեցել Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ։ Նշենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի՝ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: