Հայերեն   English   Русский  

Աննա Հակոբյանը այցելել է Արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր


  
դիտումներ: 364

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 20-ին այցելել է Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և արյուն հանձնել՝ դառնալով արյան դոնոր: Վարչապետի տիկինը շեշտել է, որ «Ֆեյսբուք»-ից է իմացել, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք արյան դոնորների կարիք ունեն և պատրաստակամություն է հայտնել միանալ արշավին:

«Սա մի բան է, որ կարելի է ժամանակ առ ժամանակ անել: Նոր էլ բժշկից տեղեկացա, որ բուժման գործընթացները բարդացել են, խստացել են և այդ պատճառով արյան բանկում ավելի շատ արյուն կուտակելու անհրաժեշտություն կա: Ես պատրաստ եմ ժամանակ առ ժամանակ դառնալ արյան դոնոր՝ համոզված լինելով, որ կօգնեմ մեկ այլ մարդու բուժման ընթացքին, կյանքը փրկելուն և կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին ժամանակ առ ժամանակ արյուն հանձնել»,- ասել է Աննա Հակոբյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: