Հայերեն   English   Русский  

Հարցս ուղղում եմ Արա Պապյանին,Ալեքսանդր Քանքանյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Արմեն Աղայանին, Վարուժան Ավետիսյանին և քննարկման մյուս մասնակիցներին․ -Ինչու՞ եք լռում պարոնայք, թե՞․․․


Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 790

Ս․թ․ դեկտեմբերի 1-ին Երևանի «Անի» հյուրանոցում «Հայկական ընտրություն» նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում ՀԽՍՀ և ԼՂՀ միավորման 30 ամյակի կապակցությամբ։

Քննարմանը ես էլ էի հրավիրված։ Բոլոր բանախոսներն ու քննարկման մասնակիցները Հայաստանի հանրապետության և Արցախի միավորումից և Արցախը Հայաստանի մարզ տեսնելուց բացի, այլ տեսակետ , մեղմ ասած չէին ընդունում։

Իհարկե, ամենահետաքրքրականն այն էր, որ մասնակիցները հայ հասարակությանը բաժանում էին երկու խմբերի՝ միավորման կողմնակիցներ և սեպարատիստներ (Արցախի անկախության կողմնակիցներ, թեկուզ որպես միջանկյալ լուծում)։ Սեպարատիստներ պիտակավորումը թերևս ամենամեղմն էր, հնչեց նաև դավաճաններ բառը։ Իմ խոսքում հարց բարձրացրեցի․ ի վերջո Արցախի հարցում թե միավորման , թե անկախության կողմնակիցները մեկ հարցում համաձայն են․ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ուստի ինչու՞ եք սեպ խրում Արցախի հարցում դաշնակիցների միջև և արդյո՞ք հանրության մեջ այլ , «խաղաղության» քողի տակ, իրական միակողմանի զիջումների, ընդհուպ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնող կողմնակիցներ չկան, թե՞ չեք ուզում տեսնել»։

Ելույթս դժկամությամբ լսեցին, ընդհատելով։ Ուզում էի, այս մասին հոդված գրել, հետո փոշմանեցի։ Ինչու՞ հիշեցի այս ամենը։ Քիչ առաջ «Սիվիլնեթով» լսեցի նախկին դիվանագետ, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Գասպարյանի զրույցը Թաթուլ Հակոբյանի հետ։

Հարցս ուղղում եմ Արա Պապյանին,Ալեքսանդր Քանքանյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Արմեն Աղայանին, Վարուժան Ավետիսյանին և քննարկման մյուս մասնակիցներին․
-Ինչու՞ եք լռում պարոնայք, թե՞․․․





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: