«Հրապարակ». Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումները տարբերվում են. Ի՞նչ տարբերակ է առաջ մղում Փաշինյանը
Մեծ կազմ էր մասնակցում, ներկա էին նաեւ ԱԱԽ անդամ չհանդիսացողներ, որոնց հրավիրել էին Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը․ Հայաստանի կողմից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախից՝ զինվորականներ։
Անսպասելի էր, օրինակ, Սամվել Օգանովսկու ներկայությունը, ում նախկինում հրավիրում էին Երեւան՝ Մարտի 1-ով ցուցմունք տալու։ Նիստի հաղորդագրությունը շարքային քաղաքացուն քիչ բան էր ասում, սակայն բանակցային պրոցեսի լավատեղյակները եզրակացրին, որ ՀՀ եւ Արցախի դիրքորոշումները տարբերվում են․ Նիկոլ Փաշինյանը նրբորեն փուլային տարբերակն է առաջ մղում, Արցախի նախագահը՝ Արցախի ճանաչում՝ առանց կոմպրոմիսների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում