Հայերեն   English   Русский  

Ի՞նչն է եղել Մասիսում 17-ամյա երիտասարդի սպանության պատճառը


  
դիտումներ: 232

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Մասիսում սպանության դեպք էր գրանցվել, դաժանորեն սպանվել էր 17-ամյա երիտասարդ:

Ըստ տեղեկությունների՝ մահացած երիտասարդը վիճել է իր հասակակից մեկ այլ երիտասարդի հետ, ինչին հաջորդել է սպանությունը: Նախ, սպանության մեջ կասկածվողը՝ Սարգիս Գ.-ն, վերցրել է ընկերոջ ոսկե շղթան: Ընկերը պարբերաբար զանգել և պահանջել է իր վզնոցի գումարը, ինչը, սակայն, Սարգիս Գ-ն չի վերադարձրել: Այնուհետև երիտասարդները պայմանավորվել են հանդիպել չգործող շինության ներսում, որտեղ վիճաբանել են, ինչից հետո, ըստ նախնական տվյալների, Սարգիս Գ.-ն դանակահարել է ընկերոջն ու հեռացել դեպքի վայրից, իսկ դանակը նետել է շինության հարակից աղբարկղը: Դանակահարության ընթացքում թեթև մարմնական վնասվածք է ստացել նաև Սարգիս Գ.-ն:

Կա ձերբակալված անձ, վերջինս տվել է խոստովանական ցուցմունք: Նշանակված են փորձաքննություններ՝ գենետիկական, հետքաբանական և կենսաբանական, և դիակի դատաբժշկական փորձաքննություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: