Հայերեն   English   Русский  

Քաղաքականացնել չարժե. Ռուսաստանի դեսպանը` «փախած» պաշտոնյաներին ՀՀ–ին հանձնելու մասին


  
դիտումներ: 64

Ռուսաստանում թաքնվող անձանց հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան իրավական կառույցների մակարդակում։

Հայաստանից մեկնած նախկին պաշտոնյաների հարցը իրավական հարթությունում է, ոչ թե քաղաքական։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Կարծում եմ` Հայաստանի գլխավոր դատախազը բավականին հստակ է արտահայտվել այս թեմայով. միայն Ռուսաստան չեն մեկնում, մեկնում են այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմար, բարենպաստ են համարում։ Ես չէի առանձնացնի Ռուսաստանը», – ասաց Կոպիրկինը։

Ինչ վերաբերում է արտահանձնել– չարտահանձնելու հարցին, ապա, ըստ դեսպանի, պետք չէ այն քաղաքականացնել։

«Սա նախևառաջ իրավական հարց է, որը պետք է լուծվի և լուծվում է մեր երկրների համապատասխան իրավասու մարմինների մակարդակով», – նշեց նա։

Կոպիրկինի խոսքով` սա այն հարցը չէ, որը պետք է անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։

Հիշեցնենք` այս պահին ՌԴ–ում են գտնվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀԿԳ նախկին քննիչ Վահագն Հարությունյանը։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Մոսկվա է մեկնել նաև դատավոր Սամվել Ուզունյանը, որին մեղադրում են տարբեր տարիների ընթացքում կաշառք վերցնելու համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: