Հայերեն   English   Русский  

Ցուցմունք կտա՝ ում է ճանաչում, ում չի ճանաչում, կազատեն, երկար չեն պահի. Գեղամ Գևորգյանը Դավիթ Ափոյանի մասին


  
դիտումներ: 183

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին ոստիկանները բերման են ենթարկել համալսարանում օրեր առաջ հնչած կրակոցների դեպքի առնչությամբ:

«Ցուցմունք կտա՝ ում է ճանաչում, ում չի ճանաչում, կազատեն, երկար չեն պահի: Ուրբաթ օրվա դեպքի հետ է կապված, ուրիշ բարդ բան չկա: Ընդհարում էր եղել համալսարանում, զենքից կրակոցներ են եղել»,- ասել է Գեղամ Գևորգյանը:

Գեղամ Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ ոստիկանները Ափոյանին նախապես հրավիրել են հարցաքննության, սակայն նա չի ներկայացել, ինչից հետո էլ բերման են ենթարկել:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին այսօր բերման են ենթարկել, նրան տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին։

Անկախի հետ զրույցում էլ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասել էր, որ ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել քրեական գործի շրջանակներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: