Հայերեն   English   Русский  

​Ախր մի՛ բաժանեք բոլորին յուրայինների և օտարների, հերիիիի՛ք է


Ռուզան Խաչատրյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 82

Ախր մի՛ բաժանեք բոլորին յուրայինների և օտարների, հերիիիի՛ք է։

Ես ընկերներ, սիրելիներ,հարգելիներ,գնահատելիներ... ունեմ բոլոր ճամբարներում և դրանով եմ հարուստ։ Ես ձայնս կբարձրացնեմ բոլոր նրանց համար, ում հանիրավի ճնշում են, և կապ չունի, թե որ ճամբարից են։ Ախր ինչպե՞ս կարելի է վերից-վար բոլորին չափել «մերոնցից ա-մերոնցից չի», «նախկիններից ա, ներկաներից ա» արշիններով...

Էս լրագրողի կամ լրատվամիջոցի դեմ բռնություն են կիրառել, հալածում են, բայց մերոնցից չի, ուրեմն՝ տո լավ էլ արել են...

Էս արվեստագետը նախկինների ժամանակ թռփոշացել էր, ուրեմն հաստատ կերակրատաշտից օգտվել ա, եկեք ոչնչացնենք նրան...

Մի ջահել լրագրող էլ վերջերս ոչ ավել, ոչ պակաս, առաջարկեց հին սերնդի բոլոր լրագրողներին գործից հանել, թե բա՝ սերտաճել են նախկինների հետ։ Էս ու՞ր հասանք։

94 թվին Ամստերդամ էինք թռել, ու իշխանական լրատվամիջոցների շեֆերը մի բարև անգամ չէին տալիս ոչ իշխանական «Ազգ» թերթի լրագրողիս, պարզապես չէին նկատում։ Ես այդպես չեմ ուզում, ես երբեք անգամ «իմ բարևները» նման ջրբաժանով չեմ անցկացրել...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: