Ա՛Յ ՔԵԶ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում
դիտումներ: 348
․․․Հետո, արդեն անկախության տարիներին, երբ հերթական անգամ ՀՀ շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն, հիշում եմ ուրախությանս չափ ու սահման չկար։ Փողոցում հանդիպեցի ճանաչված հասարակական գործչի և ուրախ-ուրախ հայտնեցի լուրը։ Զրուցակիցս մռայլվեց և մրթրմրթաց․
-Սերժի աչքը լույս․․․
Զարմացա, բայց հետո պարզվեց, որ այս մտայնությունը բավական տարածված էր։Ոմանք իշխանությանը ատելով, տենչում էին Հայաստանի անհաջողությունները «վայելել» բոլոր ասպարեզներում։
Այժմ էլ, ոմանք, հավանաբար նույն անձինք, երկրպագելով իշխանություններին, ատում են Սիրուշոյին, Հենրիխ Մխիթարյանին, տենչալով նրանց ձախողումներ և անհաջողություններ։