Հայերեն   English   Русский  

Ավետիք Չալաբյանի երախտիքի խոսքն ու բարեմաղթանքները լրագրողներին


Ավետիք Չալաբյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 188

Շարունակելով անցնող տարվա ամփոփումը, այսօր ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր այն լրագրողներին, որոնց հետ տարվա ընթացքում առիթ եմ ունեցել աշխատելու։

Մեր երկրում (և թերևս շատ այլ երկրներում) լրագրողը դժվար մասնագիտություն է, կապված իրական վտանգների հետ, և մեծ պատասխանատվություն պահանջող, սակայն այն բացարձակ անհրաժեշտություն է՝ տեղեկացված և ազատ հասարակություն ունենալու համար։ Անցած տարում սա առավել ևս կարևոր էր, քանի որ հենց անկախ լրատվամիջոցներն էին կոչված գործուն հանրային հակակշիռներ ապահովելու իշխանության համար, ստեղծելու տեղեկատվության և փաստերի դաշտ, որը մարդկանց հնարավորություն կտար կողմնորոշվելու մեծ ինտենսիվությամբ տեղի ունեցող, և շատ հաճախ հակասական իրադարձությունների հորձանուտում, առավել ևս, որ իշխանության ղեկավարն ինքը նախկին լրագրող էր, և հիանալի տիրապետում էր հանրային գիտակցությունը կառավարելու բազմապիսի հնարքներին։

Այս պայմաններում, մեր լրագրողները մեծ աշխատանք կատարեցին, և եթե տարին մենք ավարտում ենք առանց համեմատաբար մեծ ցնցումների, դրանում կա նաև իրենց մեծ վաստակը, իսկ ոմանք նաև դրա համար թանկ գին են վճարել։ Ես ինքս տարվա ընթացքում համագործակցել եմ բազմաթիվ լրագրողների և լրատվամիջոցների ղեկավարների հետ, ոմանց հետ շատ արդյունավետ, ոմանց հետ՝ փոքր ինչ պակաս, և այսօր ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր մասնագիտական գործունեության, և հաճախ նաև մարդկային խիզախության համար։ Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ նաև հաջորդ տարում, և մենք շատ ավելին կկարողանանք անել միասին մեր հասարակության համար։ Մինչ այդ, բոլորիդ ցանկանում եմ ուրախ Ամանոր, և խաղաղ, բարերբեր ու երջանիկ Նոր տարի։

P.S. Եթե ձեր անունը չեմ նշել, ներող կլինեք, տարին շատ հագեցած էր, և որոշ դրվագներ կարող են մոռացվել։

Nelli Grigoryan
Varduhi Ishkhanyan
Aram Abrahamyan
Agnessa Khamoyan
Angela Tovmasyan
Aram Antinyan
Armenika Kiviryan
Davit Sargsyan
Karen Harutyunyan
Satik Seyranyan
Lusi Vagro
Garnik Gevorgyan
Արեգնազ Մանուկյան
Aghavni Sukiasyan
Artak Muradyan
Anna Danielyan
Narek Galstyan
Բեթղեհեմ Արաբյան
Kristina Boyajyan
Ara Tadevosyan
Sevak Hakobyan
Gohar Hayrapetyan
Ellen Hokhikyan
Hasmik Martirosyan
Marianna Ghahramanyan





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: