Հայերեն   English   Русский  

Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել


Արամ Վարդևանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 170

Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին ազատ է արձակվել նաև մյուս աջակիցը՝ Սարգիս Օհանջանյանը։Արամ Վարդևանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել էր։ Օհանջանյանին դիմավորելու էր գնացել Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Սարգիս Օհանջանյանի մանկահասակ որդին, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը կալանավորվել էին այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց եւ դա տեսանկարահանելուց հետո:

Նշենք, որ նրանց գործն արդեն ուղարկվել է դատարան։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: