Հայերեն   English   Русский  

7-րդ գումարման ԱԺ-ում Լենա Նազարյանը Գագիկ Ծառուկյանից շատ է բացակայել


  
դիտումներ: 1230

Parliamentmonitoring.am-ը հրապարակել է 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկը:

Ամենաշատը նիստերից բացակայել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան՝ 229 բացակա:

Նրան հաջորդում են իմքայլական պատգամավոր Արուսյալ Ջուլհակյանը՝ 211 բացակա, ապա «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 200 բացակա:

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանն ունի 198 բացակա, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ 178, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու իմքայլական Վլադիմիր Վարդանյանն ունեն 165 բացակա, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ 162, իմ քայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ 151, իսկ նույն խմբակցության պատամավոր Քրիստինե Պողոսյանը՝ 150 բացակա:

Նշենք, որ մոնիթորինգի տվյալների համաձայն՝ ԲՀԿ-ական պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Արայիկ Աղաբաբյանն ու իմքայլական Սերգեյ Ատոմյանը ունեն 0 բացակա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: