Հայերեն   English   Русский  

Սիրիայում քուրդ զինյալները դեռևս դուրս չեն եկել անվտանգության գոտուց


  
դիտումներ: 375

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության հաղորդմամբ` Սիրիայի Մանբիչ, Այն ալ-Արաբ (Քոբանի) և Կամիշլի և Այն Իսա շրջանները դեռևս գտնվում են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG-ԺՋԿ) վերահսկողության տակ:

Նշվում է, որ քրդական ուժերը գործում են մասնավորապես Մանբիչի շտաբում և Այն Իսայի փոստային գրասենյակում ու դատարանում:

Աղբյուրի պնդմամբ` YPG-ի զինյալներն Այն ալ-Արաբում կրում են Սիրիայի կառավարական ուժերի համազգետը և իրենց մեքենաների վրա տեղադրում Ռուսաստանի դրոշը:

Ըստ նույն աղբյուրի` քուրդ զինյալներն Այն ալ-Արաբում և Կամիշլիում շարունակում են թունելներ և խրամուղիներ փորել:

«Չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանձնառություններին՝ ահաբեկչական կազմակերպությունը դեռևս դուրս չի եկել անվտանգության գոտուց»,- հայտնում է թուրքական լրատվամիջոցը:

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում հոկտեմբերի 9-ին մեկնարկած «խաղաղության ակունք» ռազմագործողության շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ առանձին համաձայնություններ էր ձեռք բերել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: