Հայերեն   English   Русский  

Լուսակունք գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր


  
դիտումներ: 152

Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 18։50-ին։ Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: