ԵՄ 28 անդամ երկրներից մնացել է միայն 5 երկիր, որ դեռ չի վավերացրել ԵՄ-ի և Հայաստանի միջև համաձայնագիրը. Արման Եղոյան
այս տարի ԵՄ-ի և Հայաստանի միջև համաձայնագիրը վավերացրել է 15 երկիր:
«Եթե այս երկրներին ավելացնենք նախորդ տարի վավերացրած 8 երկրները, ապա կստացվի 23 երկիր: Այսինքն՝ ԵՄ 28 անդամ երկրներից մնացել է միայն 5 երկիր, որոնք դեռևս չեն ավարտել վավերացման գործընթացը: Իտալիայի դեպքում համաձայնագիրը վավերացվել է Սենատի կողմից: Այժմ հերթը Ներկայացուցիչների պալատինն է: Մյուս 4 երկրներն են՝ Հունաստան, Ավստրիա, Իսպանիա և Պորտուգալիա»,- ասաց Եղոյանը:
Նա պարզաբանեց, որ երկրները, որոնք դեռեւս չեն վավերացրել տվյալ համաձայնագիրը, զբաղված են եղել իրենց հերթական, որոշ դեպքերում նույնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Պատգամավորը կարծում է, որ վավերացման գործընթացը կավարտվի մոտ ապագայում: