Հանրության հետ աշխատանքը մեր հանձնաժողովի համար առանցքային է. Վարազդատ Կարապետյան
«Գումարել ենք 17 նիստեր, քննարկել ենք 26 նախագծերի փաթեթներ, որոնցից 21-ը ստացել են դրական եզրակացություն, 16-ն ամբողջությամբ ընդունվել է: Մեր հանձնաժողովի հիմնական առանձնահատկությունը հանրության հետ ինտենսիվ աշխատանքն է: Մեր հանձնաժողովի բոլոր անդամները մարզերից են: Մենք ավելի քան 50 աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել համայնքներում, որոնց մասնակիցների թիվն անցել է 1000-ից»,-ասաց Կարապետյանը:
Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովը բոլոր առանցքային ուղղություններով ստեղծել է նաև աշխատանքային խմբեր՝ բնապահպանության, ընդերքի, ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված հարցերով և այլն: Եվ 50 ՀԿ-ներ մասնակցում են աշխատանքային խմբերի աշխատանքին:
«Բոլոր էական նախագծերը մենք քննարկում ենք աշխատանքային խմբերում, ապա նոր բերում ԱԺ քննարկման: Այսինքն՝ հանրության հետ աշխատանքը մեր հանձնաժողովի համար առանցքային կարևորության վրա է դրված»,-ասաց Կարապետյանը: