Հայերեն   English   Русский  

Վաղը ՀՔԾ–ն կհարցաքննի Հրայր Թովմասյանին


  
դիտումներ: 234

Վաղը առավոտյան՝ ժամը 10:00-ին, Հատուկ քննչական ծառայությունից գնալու են Հրայր Թովմասյանի մոտ՝ վերջինիս հարցաքննելու համար։

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։

Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացին ՍԴ, նպատակը անհայտ է:

Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ ՀՔԾ-ն ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։

Թե ինչ գործով է Հրայր Թովմասյանը հարցաքննվելու, պաշտպանը չհայտնեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: