Մադոննան վստահ է, որ Քանյե Ուեսթը իր հետքերով է գնում
“Քանյեն նոր Մադոննան է: Մենք երկուսս էլ գիտենք և ընդունում ենք, որ մեր միջև ընդհանուր մի բան կա: Թույլատրելի սահմանները խախատելու հարցում մենք ընկերներ ենք”, - հայտարարել է Մադոննան New York Daily News-ին տված հարցազրույցի ընթացքում:
Մադոննան իսկապես բավական երկար ժամանակ է ունեցել Քանյեին լավ ճանաչելու համար, քանի որ վերջինիս հետ աշխատել է իր նոր Rebel Heart ձայնասկավառակի ձայնագրման ընթացքում:
Նոր ձայնասկավառակում ռեփերի հետ ձայնագրած 3 երեք է առկա:
“Ձայնասկավառակում շատ լավ հիշողություններ են ամփոփվել: Ավելի քան 30 տարի ես զբաղված եմ իմ գործով: Ուստի շատ առումներով ես զգում եմ, որ ողջ եմ մնացել: Ես տեսնում եմ, որ ինձ հետ երբևէ համագործակցած աստղերից, ընկերներից և ուղղակի մարդկանցից շատերը մահացած են: Այդ հանգամանքը մի պահ ինձ ստիպեց կանգ առնել և մտածել: Ես անկեղծորեն հավատալ չեմ կարող, որ այդքան հեռուն եմ գնացել և դա ինձ համար կատալիզատոր է դարձել:, - նշել է Մադոննան: