Հայերեն   English   Русский  

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերել են թեյի հետ խառնված «մարիխուանայի» նմանվող կասկածելի զանգվածներ


  
դիտումներ: 146

2019 թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկվել քաղաքացի Վ. Գ.-ի կողմից բերված 13,5 կգ և 12,7 կգ ընդհանուր քաշերով պարկերը, որոնցում առկա են եղել թեյի հետ խառնված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, կասկածելի զանգվածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Վ.Գ.-ն հայտարարել է, որ պարկերի պարունակությունը սովորական թեյ է և նախատեսված է եղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բոլոր դատապարտյալների և կալանավորված անձանց համար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: