Հիշում եք չէ՞, երբ Հրայր Թովմասյանի դուստրերին հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության, ասել եմ, որ եթե ՍԴ-ն չկատարեց Նիկոլի հրահանգներն ու շարունակեց ծառայել ոչ թե վարչակարգին, այլ Հայրենիքին, Հրայրին մեղադրանք են առաջադրելու որևէ շինծու գործով և հնարավոր է անգամ ձերբակալեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՍԴ-ն մնաց իր սահմանադրական գործառույթների բարձունքում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները: Սա ոչ այլ ինչ է, քան ՍԴ-ն բռի մեջ վերցնելու ուղիղ փորձ:
Հ.Գ. Իսկ դատարաններ շրջափակելու, ՍԴ դատավորներին կաշառելու համար մեղադրանք չի նախատեսվում:
Հ.Հ.Գ. Վերադարձ 37 թիվ չի լինելու»: