Հայերեն   English   Русский  

ՀՀ ԿԳՄՍՆ-Ներդրվել է 3 նոր մասնագիտություն.


Քննարկում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի տարեվերջյան նիստում


  
դիտումներ: 2822

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգայինխորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) տարեվերջյան նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:

Խորհրդի օրակարգում ներառված հարցերի շրջանակում քննարկվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի առաջարկությունը` խորհրդում ընդգրկված գործարար համայնքի ներկայացուցիչների կազմումփոփոխություն կատարելու վերաբերյալ և որոշվել հարցին անդրադառնալ միության կողմից գրավոր հիմնավորումներ ներկայացնելուց հետո:

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը ներկայացրել է կենտրոնի հաշվետվությունը` նշելով, որ վերապատրաստվել են 602 դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ, 13 փորձագետներ, ինչպես նաև վերանայվել են նախկինում մշակված 12 չափորոշիչներ: Ուսումնական գործընթացի և կրթական ծրագրերի մշտադիտարկում է իրականացվել 10 ուսումնական հաստատություններում:

Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը զեկուցել է ոլորտում կատարված հիմնական աշխատանքների մասին: Այս ուսումնական տարում ներդրվել է երեքնոր մասնագիտություն. մասնավորապես «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը ներդրվել է Երևանի տարածաշրջանային թիվ 2, Արարատի տարածաշրջանային և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջներում, «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» մասնագիտությունը` Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջումև«Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը` Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի քոլեջում:2019 թ. վերանայվածթվով 8 չափորոշիչներումորպեսպարտադիրբաղադրիչներառվելէձեռներեցությանմոդուլը, ևս 4-ը մշակման փուլում են գտնվում: ՄԿՈՒ 12 ուսումնական հաստատությունում փորձարարական կարգով իրականացվում է դուալ ուսուցում՝ 8 մասնագիտության գծով՝41 մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ: Վարչության պետի խոսքով` քայլեր են ձեռնարկվում Հայաստանում դուալ համակարգի հետագա ընդլայնման և աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման ուղղությամբ, համագործակցություն է ծավալում շուրջ 20 միջազգային կազմակերպության հետ: ԿԳՄՍՆ աջակցությամբ «Անուշավան Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի և Արցախի Հանրապետության կրթութան, գիտության և սպորտի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստորի, Բերձոր քաղաքում կհիմնադրվի գյուղատնտեսական քոլեջ:

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում անդրադարձ է եղել նաև աշխատաշուկայի վերլուծության և պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկի հստակեցման խնդիրներին, առանց որի հնարավոր չէ մասնագիտությունների արդյունավետ պ լանավորում և տեղերի բաշխում իրականացնել: Նշվել է, որ բոլոր քոլեջներում և ուսումնարաններում արդեն գործում են կարիերայի կենտրոններ, որոնք իրականացնում են մշտադիտարկում` շրջանավարտների աշխատանքի տեղավորման վերաբերյալ:

Խորհրդի անդամները ներկայացրել են նաև մի շարք առաջարկություններ 2020-2025 թթ. ՄԿՈւ ոլորտում նախատեսվող գործողությունների վերաբերյալ:

Ամփոփելով նիստը` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՄԿՈՒԶԱԽ-ի անդամներին` 2019 թվականի աշխատանքի համար և շնորհավորել նրանց առաջիկա տոները` հույս հայտնելով, որ 2020 թվականի աշխատանքն ավելի բովանդակային և արդյունավետ կլինի:

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստին ներկա է եղել նաև ոլորտն համակարգող նախարարի տեղակալԳ. Թամրազյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են գործատուների, արհեստակցական միությունների և պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: