Հայերեն   English   Русский  

Հրայր Թովմասյանի հարցաքննությունը հետաձգվել է


  
դիտումներ: 1343

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունն այսօր չի կայանա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմին՝ այսօր նախատեսված հարցաքննությունը հետաձգելու պահանջով:

Հետաձգցելու միջնորդություն ներկայացվել էր այն պատճառով, որ Հրայր Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը գտնվում է արձակուրդում եւ բացակայում է հանրապետությունից։

Հիշեցնենք, դեկտեմբերի 27-ին, ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Նույն օրը քննիչները ՍԴ-ում հարցաքննել էին Հրայր Թովմասյանին, այնուհետ նրան դեկտեմբերի 30-ին հրավիրել էին ՀՔԾ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։

ՍԴ նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ հրաժարվել է ցուցմունք տալ։

Նա լրագրողների հետ զրույցում ասե էր, որ մեղադրանք առաջադրելն իր համար անակնկալ չէր, քանի որ վեց ամիս առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրյալի կարգավիճակում կհայտնվի։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: