Հայերեն   English   Русский  

​Եմենի նախագահն անհայտ ուղղությամբ փախուստի է դիմել


  
դիտումներ: 847

Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին Ադեն քաղաքի իր ապաստանից անհայտ ուղղությամբ փախուստի է դիմել, ինչի համար պատճառ է հանդիսացել ապստամբների քաղաքին մոտենալը: Գրում է Mk.ru-ն:

Ավելի վաղ շիա ապստամբերին հաջողվել էր հարձակում գործել Ադեն քաղաքից 60 կմ. հեռավորության վրա գտնվող ավիաբազայի վրա:

Վերջին տվյալների համաձայն` ապստամբներին հաջողվել է 40կմ.-ով մոտենալ քաղաքին: Իսկ պետական աշխատակիցներին կարգադրվել է վերադառնալ տուն: Ադենի որոշ բնակիչներ այդ ընթացքում ահսցրել են զինվել: Ապստամբների հաջողությունների պատճառով Սաուդյան Արաբիայի իշխանությունները Եմենի հետ սահմանի մոտ մեծաքանակ ռազմական տեխնիկա են ուղարկել:

Ադենում Եմենի նախագահի ապաստանի վրա հարձակում գործելու դեպքում Սաուդյան Արաբիան մտադրվել էր օդային հարվածներ իրականացնել ապստամբների ուղղությամբ: Քաղաքական ճգնաժամի պատճառով իրավիճակը Եմենում խստորեն վատթարացել է:

Երկրի հարավում գործում է “Արաբական թերակաղզու Ալ-Քաիդա” խմբավորումը, իսկ երկրի կենտրոնական շրջաններում պայքար է ընթանում երկրի նախագահին հավատարիմ զորքերի և ապստամբական ուժերի միջև:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: