Հայաստանի և Չինաստանի միջև վիզաները չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին
դիտումներ: 442
Հայաստանի և Չինաստանի քաղաքացիները կկարողանան ճանապարհորդել առանց վիզաների կամ իրականցնել տրանզիտ երկրի տարածքով մինչև 90 օր ժամկեկով 180 օրվա ընթացքում, հաղորդում է Xinhua գործակալությունը:
90 օրը գերազանցող ուղեւորությունը, ինչպես նաեւ աշխատանքի կամ ուսման համար երկրում գտնվելը պահանջում է վիզայի ստացում:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Չինաստանը վիզաները չեղարկելու մասին համաձայնագիր են ստորագրել 2019 թվականի մայիսին: Դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է այդ համաձայնագիրը: