Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի Վճռաբեկ դատարան


  
դիտումներ: 826

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հունվարի 8-ին Վճռաբեկ բողոք կներկայացնի։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։

Պաշտպանական թիմը բողոքարկելու է Քոչարյանի գործով դեկտեմբերի 20-ի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշումը, որով նա մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող՝ պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: