Հայերեն   English   Русский  

Ինդոնեզիայում աճում է ջրհեղեղի զոհերի թիվը


  
դիտումներ: 349

Արդեն ավելի քան 20 մարդ է զոհ դարձել Ջակարտայի և շրջակայքի ջրհեղեղին: Նոր տարվանից ի վեր արտասովոր ուժգնության մուսոնային անձրևները չեն դադարում Ինդոնեզիայի մայրաքաղաքում: Տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել հեռանալ տներից:

Կաթվածահար է մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը, որ սպասարկում է ներքին չվերթները: Խափանումներ են նկատվում երկաթուղային և ավտոտրանսպորտի աշխատանքում: Շատ շրջաններում ընդհատված է էլեկտրամատակարարումը:

Սա ամենամեծ տարերային աղետն է Ջակարատայում վերջին 7 տարում: Օդերևութաբանները զգուշացնում են, որ առաջիկա օրերին հեղեղների ուժգնացում է սպասվում: Արտակարգ եղանակային պայմանները կարող են շարունակվել մինչև հունվարի 7-ը:

Ինդոնեզիայի նախագահի կարծիքով՝ ներկայիս իրավիճակի պատճառներից մեկը ջրհեղեղների դեմ պայքարի ենթակառուցվածքների կառուցման ձգձգումներն են: Որոշ շինարարական աշխատանքներ հետձգվել են դեռ 2017 թվականից հողերի գնման խնդիրների պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: