Հայերեն   English   Русский  

Ցավակցել, թե ոչ. Սոլեյմանիի սպանության հետ կապված Հայաստանի համար ամենաօրակարգային խնդիրն այս պահին


  
դիտումներ: 514

Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ղասեմ Սոլեյմանիի սպանության առնչությամբ պաշտոնապես արձագանքելու հարցում, ըստ էության, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել Երևանի համար։

Կշեռքի նժարների մի կողմում հարցը վերաբերում է Հայաստանի հարևան և բարեկամ Իրանում, նաև հավատացյալ շիայադավան համայնքում առասպելական ընկալում ունեցող հերոս, ԻՀՊԿ-ի կարևորագույն հրամանատարի դավադրական նահատակությանը։

Մյուս նժարին խնդիրն առնչվում է մեր երկրին մեկ այլ բարեկամ դերակատարի՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված հաջողված հակաահաբեկչական գործողությանը, որի արդյունքում «ոչնչացվել» է ամենավտանգավոր «մերօրյա աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից» մեկը։

Հ․Գ․ 2019թ․ ապրիլին ԱՄՆ-ն ԻՀՊԿ-ն ճանաչել էր որպես ահաբեկչական խմբավորում»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: