Հայերեն   English   Русский  

Վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի համար․ Արշավիր Ղարամյան


  
դիտումներ: 369

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը եւ ահաբեկչության դեմ տարվող պայքարին:

Սուլեյմանին հավատարմորեն, անմնացորդ ծառայել է իր երկրի եւ ժողովրդի շահերին, հետեւաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության, ժողովրդի, զինվորականության եւ հատկապես հետախաուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար:

Ցավակցում եմ հարեւան Իրանի ժողովրդին եւ գեներալի հարազատներին…»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: