Հայերեն   English   Русский  

Թրամփի որոշումները գլոբալ ռիսկեր են առաջացնում. Տուսկ


  
դիտումներ: 806

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումներն առաջ են բերում գլոբալ ռիսկեր։ Թվիթերում գրել է Լեհաստանի նախկին վարչապետ,

Եվրախորհրդի նախկին ղեկավար, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը։

«Եվրոպան եւ ԱՄՆ-ը պետք է ամեն գնով պահպանեն տրանսատլանտյան միասնությունը վերահաս քաղաքական երկրաշարժի առջեւ. անկախ այն բանից, որ նախագահ Թրամփի որոշումներն առաջ են բերում գլոբալ ռիսկեր, նրա մտադրությունները հստակ չեն։ Լեհաստանը պետք է ակտիվորեն պաշտպանի այդ միասնությունը»,- նշել է նա։

Մինչ այդ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաեւ, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Թեհրանը խոստացել է դաժան վրեժ լուծել գեներալի մահվան համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: