Հայերեն   English   Русский  

​ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՍՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ


Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 720

Սիրելի հայրենակիցներ,

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական գործիչ Ղասեմ Սուլեյմանի մահը, հնարավոր է մեծ լարվածություն առաջացնի մեր տարածաշրջանում։ Եվ ես հասկանում եմ, ինչպես միջազգային, այնպես էլ հայ քաղաքագետների անհանգստությունը։ Ցանկանում եմ իմ ուղերձով վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության հարցերին։

Մենք մշտական կապերի և կոնսուլտացիաների մեջ ենք մեր դաշնակից և գործընկեր երկրների ղեկավարությունների հետ և վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիները անհանգստանալու հիմքեր չպետք է ունենան, իսկ մեր հարգարժան քաղաքագետներին հորդորում եմ առայժմ զերծ մնալ այնպիսի վերլուծություններից, որոնք կարող են ավելորդ խուճապ առաջացնել հանրության շրջանում։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը հուսալի պաշտպանության տակ է։

Շնորհակալություն ուշադրության համար։

ՀՀ վարչապետ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: