Տևական ժամանակ էլ որևէ օֆիցիալ մեկնաբանության բացակայությունը թույլ տվեց ադրբեջանցիներին ձեռքներին ազատություն տալ
Կնյազ Սարոյան,ֆբ գրառում
եթե չկա էլ դա հորինում են, արել են դա տարիներ շարունակ: Երեկվա դեպքերը իրենց համար անչափ նպաստավոր էին հակահայկական տեղեկատվական գործողությունների համար: Դա պետք էր զգալ, կանխատեսել, պարզունակ հաշվարկի թեմա է, եթե ոլորտի պատասխանատու ես ու նոր տարվա սալյութների վրա լռված չես:
Տևական ժամանակ էլ որևէ օֆիցիալ մեկնաբանության բացակայությունը թույլ տվեց ադրբեջանցիներին ձեռքներին ազատություն տալ: Եղած ամբողջ ռեսուրսը դեպքերի մասին գրողներին ծաղրելու համար օգտագործելու փոխարեն, պետք էր մոբիլիզացնել հնարավոր ռիսկերը չեզոքացնելու ու տեղեկատվական գրոհը հայկական կողմի ձեռքը վերցնելու համար: Փնթի տեղեկատվական օպերացիայի համար էլ խոսքի ազատությունը մեղավոր չէ, մեղավորությունը պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ է ցավոք: