Հայերեն   English   Русский  

​Ինչու՞ եք վրդովվում, տիկնայք և պարոնայք


Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 933

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները խորը վրդովմումքի մեջ են, կապված ադրբեջանական տարածված կեղծ տեղեկատվությամբ՝

իբր ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփին, հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար։

Կուզենայի վրդովվածներին հիշեցնել, որ մենք գտնվում ենք պերմանենտ պատերազմի մեջ Ադրբեջանի հետ և ինչպես հայտնի ֆիլմում է ասվում․ « Война — это… война!»․

ԵՎ չնայած բազմաթիվ և բազմապիսի ժնևյան և այլ կոնվենցիաների պատերազմը պատերազմ է՝ առանց խաղի կանոնների։ Եվ եթե պետության ղեկավարը պաշտոնապես չի արձագանքում ոչ միայն առաջին հերթին մեր տարածաշրջանի, այլև համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությանը, այլ բավարարվում է միայն իր ընդդիմախոսներին սաստելով, ապա բնավ մի զայրացեք, որ հակառակորդը կարող է օգտվել ձեր, ցավոք, այս դեպքում նաև մեր կրավորական կեցվածքից։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: