Հայերեն   English   Русский  

​Ստամբուլի օդանավակայանում արգելել են դիմավորել զբոսաշրջիկներին պաստառներով


  
դիտումներ: 747

Ընկերությունը, որ կառավարում է Ստամբուլի օդանավակայանը, արգելել է տուրիստական գործակալություններին դիմավորել հյուրերին անմիջապես մաքսային հսկողության գոտուց դուրս գալուց հետո: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով АТОР-ին:

Այժմ նրանց արգելված է գտնվել այնտեղ և ձեռքին պաստառ պահել՝ վրան նշված գործակալության անվանումը կամ զբոսաշրջիկների անունները: Նման «գովազդի» համար ընդունող երկրին սպառնում է 320 թուրքական լիրայի (48 եվրո) տուգանք:

Դիմավորման գոտում թույլատրվում է գտնվել միայն մասնավոր անձանց՝ ժամանող ճամփորդների ազգականներին և մտերիմներին:

Ինչպես պատմել են Ստամբուլում զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչները, հյուրերին դիմավորելու տարիներով մշակված լոգիստիկայի արգելման որոշումը շատ մեծ անակնկալ էր շուկայի բոլոր մասնակիցների համար: Այս առիթով տուրօպերատորների բազմաթիվ դիմումները տուրիզմի նախարարությանը և ճյուղային տուրօպերատորների և գործակալությունների միավորումներին առայժն որևէ արդյունք չեն տվել:

Կազմակերպված դիմավորման համար հատկացրել են ոչ մեծ սրահ 40-50 հոգու համար, սակայն ընկերությունը պետք է 4 եվրո վճարի այնտեղ գտնվելու համար և ԱԱՀ յուրաքանչյուր հյուրի համար:

Ուղևորների թվի մեծացման հետ գումարը նվազում է. օրինակ՝ 50 հոգուց բաղկացած խմբի համար ընդունող ընկերությունը վճարում է 3,22 եվրո՝ գումարած ԱԱՀ-ն: Յուրաքանչյուր չվերթով ժամանողների ցուցակը ներկայացվում է նախապես, իսկ դեպոզիտի վճարը կատարվում է երեք ամիս առաջ:

Բայց այդ սրահում էլ չի կարելի պաստառ պահել ընկերության անվանումով: Զբոսաշրջիկների անունները երևում են հատուկ ցուցատախտակին, որում, ըստ տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների, հասանելի է միայն 10 տող: Երբ վայրէջք է կատարում 160 ուղևորներով օդանավը, տեխնիկապես հնարավորություն չկա այդ ցուցանակում տեղադրելու բոլորի տվյալները: Փաստորեն տուրօպերատորներին մնում է հագնել, օրինակ, բաճկոն կամ վերարկու և գլխարկ դնել իրենց ընկերության լոգոտիպներով:

Ինչպես ասում են տեղի մասնագետները, այս խիստ անհարմար լոգիստիկայի պատճառով ժամանող զբոսաշրջիկներին գտնելու և համախմբելու գործընթացը տևում է մոտ մեկուկես-երկու ժամ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: