Հայերեն   English   Русский  

Մայրը հայտնել է , որ քրոջ ամուսինը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր 13-ամյա դստեր նկատմամբ


  
դիտումներ: 446

Ոստիկանության Երևան քաղաքի վարչական տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում 13-ամյա աղջնակի

նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը Երևանի բնակիչ 37-ամյա Լ․ Ա․-ն դիմել է իր բնակության վայրի տարածքային ոստիկանություն և հայտնել, որ հունվարի 3-ին իրենց շենքի բակում իր 13-ամյա աղջկա նկատմամբ Երևանի բնակիչ 29-ամյա Գ․ Ա․-ն իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի սրահում, կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել։

Գ ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի մայրը հրավիրվել է տարածքային ոստիկանության բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց։ Ոստիկանները հայտնաբերել են նաև կասկածյալ Գ․ Ա․-ին, ով կատարվածի մասին բացատրություն է տվել ու բաց թողնվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․Ա․-ն երեխայի մորաքրոջ ամուսինն է։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փրձաքննություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: