Հայերեն   English   Русский  

​Փրկարար անձրևն Ավստրալիայում


  
դիտումներ: 477

Վերջապես անձկալի անձրևը տեղացել է Ավստրալիայի հրդեհներից տուժած մի շարք շրջաններում: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալկությունը՝ հղում անելով ABC News-ին:

Ավստրալիայի անձրևի տեսանյութերը, որոնք հրապարակվում են սոցցանցերում, ուղեկցվում են «երկնքին» ուղղված երախտագիտության խոսքերով այդ նվերի համար: Օդի ջերմաստիճանը նկատելիորեն նվազել է: Հրշեջները հույս ունեն բարենպաստ եղանակի ժամանակաշրջանում ամրապնդել անտառային հրդեհների սահմանազատման գծերը և հնարավորինս փոքրացնել օջախները:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ տեղումները և ջերմաստիճանի նվազումը Ավստրալիայում տևական չեն լինի, շոգը կվերադառնա արդեն հունվարի 10-ին: Դրանից հետո չի բացառվում հրդեհների տարածման արագության մեծացումը: Վիկտորիայի և Նոր Հարավային Ուելսի նահանգների իշխանությունները զգուշացրել են, որ կարող է հրդեհների երկու ճակատների բախում տեղի ունենալ, որից հետո կրակի ալիքըը կարող է էապես ուժգնանալ:

Ավստալիայում մոլեգնող անտառային հրդեհներն արդեն 25 մարդու կյանք են խլել, ևս մի հոգի համարվում է անհետ կորած: Թանձր ծխի պատճառով Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում 48 ժամով դադարեցվել են պետական հաստատությունների, այդ թվում և դպրոցների ու մանկապարտեզների աշխատանքները:

Հրդեհների դեմ պայքարում ներգրավված են 2,5 հազար հրշեջ և հարյուրավոր տեխնիկա, այդ թվում 100 օդանավ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: