Հայերեն   English   Русский  

​«Գերազանցիկ» Դիանան


Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 484

Դպրոցում, հատկապես ցածր դասարաններում, հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էին դաս պատասխանում դասարանի գերազանցիկները։

Նրանց ոգևորությանը չափ ու սահման չկար, մանավանդ հայոց լեզվի դասերին, երբ ուսուցչուհին նրանց անգիր արտասանել էր հարցնում․

-Դպրոցի ճամփա՜ն, դժվա՛ր է, երկա՛ր․․․ և այլն։
Ինչու՞ հանկարծ հիշեցի մանկության այս դրվագները։
Փառապանծ ԱԱԾ-ի հայտնաբերած կեղծ օգտատեր Դիանա չգիտեմինչյանի խոսքն ինձ հիշեցրեց «գերազանցիկ» անգիր անողներին։ Եվ որքան էլ հետագայում մեր «պրոֆեսիոնալ» քննիչներն «ապացուցեն» նրա «ընդդիմադիր», «սադրիչ» էությունը, միևնույնն է, ես կմնամ այն համոզմունքին, որ նախապես տեքստը գրվել և տրվել է «Դիանային», և վերջինս մի քանի անգամ կարդալուց հետո, անգիր, «գերազանցիկի» առոգանությամբ այն կարդացել է։ Էլ չեմ ասում, առանց պաշտպանի «հարցաքննության» մասին։
Եվ վերջապես, ինչու՞ ԱԱԾ-ն և վարչապետին կից այլ իրավապահ կառույցները չէին և չեն ցուցադրում, այլ ձերբակալված ընդդիմադիրների, օրինակ, Արսեն Բաբայանի խոսքը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: