AntiFake.am-ը ներողություն է խնդրում տեղի ունեցած անճշտության համար
Տեղի է ունեցել անճշտություն. ԿԳՄՍ նախարարության պատասխան նամակում նշված է, որ նախարարության ընդհանուր աշխատավարձային ֆոնդն է կազմում 1.774.225.600 դրամ, որից էլ կատարվել են համապատասխան պարգևավճարային հատկացումները։
Պարգևավճարները տրվել են համապատասխան երեք հոդվածների՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»՝ 284.902.764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 95.819.155 դրամ, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»՝ 75.487.174 դրամ:
AntiFake.am-ը ներողություն է խնդրում տեղի ունեցած անճշտության համար, ինչպես նաև հորդորում վերոնշյալ նյութը տարածած լրատվականներին և օգտատերերին ի գիտություն ընդունել սույն պարզաբանումը: