Հայերեն   English   Русский  

Իրանը հայտարարել է հարձակում ամերիկյան զորքերի հենակետի վրա


  
դիտումներ: 502

Իրանը հայտարարել է, որ «երկիր-երկիր» դասի տասնյակ հրթիռներ է արձակում Իրաքի Այն ալ-Ասադ ռազմակայանի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

Իրաքյան պետական հեռուստակայաններն այս գործողությունը բնորոշում են որպես վրիժառություն գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության համար, որը սպանվեց օրեր առաջ Բաղդադի օդանավակայանում ամերիկյան հրթիռի հարվածից:

Գործողությունն անվանել են «Նահատակ Սուլեյմանի»: Հրթիռային հարվածի մասին մանրամասները հաղորդվելու են ավելի ուշ: Պենտագոնն առայժմ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը և վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետևում է Իրաքի իրավիճակին:

Այն ալ- Ասադ հենակետը գտնվում է Իրաքի արևմուտքում՝ Անբարի շրջանում: Դա առաջին ռազմակայանն է, որտեղ հիմնավորվել են ամերիկյան ուժերը 2003 թ. Իրաք ներխուժելիս: Հետագայում այն օգտագործել են որպես առաջավոր դիրք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: