Հայերեն   English   Русский  

Թուրքիայի և Իրանի առաջնորդներին նախապես չեն տեղեկացրել Դամասկոս Պուտինի այցի մասին


  
դիտումներ: 211

Ինչպես հաղորդել են Կրեմլում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի հետ այսօր Ստամբուլում բանակցություններ է վարելու Վլադիմիր Պուտինը, տեղեկացված չի եղել իր ռուսական գործընկերոջ՝ նախորդ օրը Դամասկոս այցելելու մտադրության մասին:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել Interfax-ի այն հարցին, թե Սիրիայի կարգավորման «Աստանայի ձևաչափի» գործընկերները՝ Թուրքիայի և Իրանի առանորդները, արդյոք նախապես տեղեկացված են եղել Պուտինի Դամասկոս այցի մտադրության մասին:

Ռուսաստանի նախագահը Ստամբուլ է ժամանել երեկ երեկոյան Դամասկոս կատարած կարճատև այցից հետո, ուր նա հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, այցելել է ՌԴ զինված ուժերի զորախմբավորման հրամանատարական կետ և շրջել Սիրիայի մայրաքաղաքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: