Հայերեն   English   Русский  

Իրանում ուկրաինական օդանավի կործանման հետևանքով բոլոր ուղևորները զոհվել են. տեսանյութ


  
դիտումներ: 110

Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը հաստատել է, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ կործանված ուկրաինական օդանավի բոլոր ուղևորները զոհվել են, գրում է ria.ru-ն՝ իրանական լրատվամիջոցներին հղումով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:

Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

Իրանի ավիացիայի նախարարության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ օդանավում եղել է 167 ուղևոր: Զոհվել են նաև անձնակազմի 6 անդամները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: