Հայերեն   English   Русский  

Մարալիկում ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը


  
դիտումներ: 76

Այսօր՝ հունվարի 8-ին, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում բողոքի ակցիա են սկսել ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները: Նրանք փակել են ճանապարհը՝ Մարալիկում ծննդատան փակման պատճառով:

Ճանապարհ փակած քաղաքացիների հետ այս պահին բանակցում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քիչ հետո կժամանեն նաև Առողջապահության նախարարության աշխատակիցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատակիցները հայտնում են՝ ծննդատունը փակվում է, քանի որ ծնունդները սահմանված չափից քիչ են։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: